Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ

26.04.2021

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 23-ին տիկին Ֆերնանդեսին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: