Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի սովորողների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

02.05.2022

Ամեն տարի ապրիլյան այս օրերին Մայր Աթոռի հովանու ներքո գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի դպրոցականները հեռավոր Հնդկաստանում, հեռուստատեսային էկրանից են հետևել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող երթին: Այս տարի, համավարակով պայմանավորված, նրանք Հայաստանում են և ապրիլի 23-ին, ճեմարանի պատմության ուսուցիչ Արտակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այցելեցին հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: