Ծաղկազարդի տոնական Պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

25.03.2024

Հավատացյալները ուռենու ոստերից հյուսված պսակներով են մասնակցել Ծաղկազարդի տոնական պատարագին: Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմ՝ Տիրոջ հաղթական մուտքը, որի մասին վկայել են ավետարանիչները: Ամենայն Հայոց Հայրապետի որոշմամբ՝ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է հռչակվել։ Տոնական պատարագի ավարտին կատարվել մանուկների օրհնության կարգ: Աստվածաշնչային ընկերությունն էլ շուրջ 200 արցախահայ երեխաների նվերներ է տվել։