Ծաղկազարդի կիրակին Արցախի թեմում

14.04.2022

Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ։ Կիրակնօրյա դպրոցի մի խումբ սաներ եկեղեցի էին եկել կնքահայրերի ուղեկցությամբ, որոշել էին այդ օրը մկրտվել։