Ծաղկազարդը Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում

03.04.2023

Ծաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ քահանա Ամիրյանը։