Խորհրդային Հայաստան-100. ցուցահանդես և գիտաժողով Մայր Աթոռում

15.06.2021

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախաձեռնությամբ Մայր Աթոռի Արխիվի և աջակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տեղի ունեցավ արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով գիտաժողով: