Խոջիվանքի հայկական պանթեոնում վերաթաղվեցին Հարանց վանքի տարածքում պեղված մասունքները

07.11.2022

Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցավ նախկին Վանքի տաճարի կամ Հարանց վանքի տարածքում պեղված մասունքների վերաթաղման արարողությունը: Մասունքները հայտնաբերվել էին Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ժամանակ։