Խաչվերացի տոնը Գուգարաց թեմում

19.09.2022

Սուրբ Խաչի տոնին Վանաձոր քաղաքի բնակիչները համախմբվում են Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու շուրջ և իրենց հոգևոր հովիվների գլխավորությամբ մասնակցում համաքաղաքային մեծ խաչերթին։ Ավանդույթի հիմնադիրը երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է, 2015-ին նա Խաչվերացի տոնը հռչակել է Վանաձոր քաղաքի օրհնության օր: