Խաչվերացի տոնը Սուրբ Գայանե վանքում

12.09.2021

Սեպտեմբերի 12-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը, որը Հայ Եկեղեցու վերջին՝ հինգերորդ տաղավար տոնն է: Այս առիթով Ս․ Գայանե վանքում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Պատարագիչն էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: