Լրագրողների շրջայց Մայր Աթոռում և ճեպազրույց լուսարարապետի հետ

13.09.2022

Օգոստոսի 6-ին Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի հրավերով հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ շրջեցին Մայրավանքում, ծանոթացան Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգման ընթացքին: «2023 թվականին պիտի նշվի Մայր տաճարի 1720-ամյակը, Տիրոջ ողորմությամբ հույս ունենք, որ Տաճարը կվերաբացվի մեկ տարի հետո»,-ասաց Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: