Լոռվա Պուշկինո գյուղում կառուցվում է Սբ․ Դավիթ եկեղեցին

30.08.2021

Օգոստոսի 25-ին, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը: Եկեղեցին կառուցվում է մոսկվաբնակ արվեստագետ Անժելա Ստեփանյանի ընտանիքի բարերարությամբ: