Իսահակյանագիտական գրականությունը կհամալրվի. գրադարանավարների հավաք Մայր Աթոռի մատենադարանում

29.08.2023

2025թ.-ին նշվելու է 20-րդ դարի հայ ակնառու բանաստեղծի և արձակագրի՝ Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձը: Նշանավոր մտավորականի երևանյան տուն-թանգարանը միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել: Ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանի գրադարանները Իսահակյանի և իսահակյանագիտական գրականությամբ համալրելն է և համագործակցությունը։ Այդ առիթով Մայր Աթոռի մատենադարանում էին Վաղարշապատի կենտրոնական և գյուղական համայնքների գրադարանների աշխատակիցներ։