Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ-ն և ԵԵԿ-ն դիմել են Ժոզեպ Բորելին

26.12.2022

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկան և Եկեղեցիների Եվրոպական կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսեն դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։