Երկու նորաօծ քահանա նշանակվեց ծառայության Արցախի թեմում

27.12.2022

Դեկտեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասուն օր առաջ ձեռնադրված քահանաներին: Նորաօծ տեր հայրերը նշանակումներ ստացան Մայր Աթոռի թեմերում և կառույցներում: Երկու քահանա նշանակվեց ծառայության Արցախի թեմում: Արցախ մեկնող քահանաները հարկադրված են սպասելու. Արցախը դեռևս շրջափակման մեջ է: