Քահանաների և սոցաշխատողների համար եռօրյա դասընթաց

22.10.2021

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ քահանաների և սոցիալական աշխատողների համար եռօրյա դասընթաց տեղի ունեցավ. թեման՝ «Տղամարդկանց ներգրավվածության խթանումը նախածննդյան և հետծննդյան խնամքում և պատասխանատու հայրություն»: