Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

09.10.2023

Հոկտեմբերի 8-ին էջմիածնական եպիսկոպոսաց դասը համալրվեց հինգ նոր անուններով: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական իշխանություն ստացան Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծ եպիսկոպոսներին և հավատացյալ ժողովրդին ուղղեց իր հայրապետական պատգամը: