Դռնբացեքի արարողությունը Սուրբ Գայանե վանքում

03.04.2023

Ծաղկազարդի տոնական պատարագից հետո, երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը: Թե՛ Ծաղկազարդը, թե՛ դռնբացեքը մուտքի արարողություններ են համարվում: Առաջինը Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակությունն է, երկրորդը՝ ամենքիս խորհրդանշական մուտքը Վերին Երուսաղեմ: