Դպրական տվչություն Մոսկվայի հայոց Ս․Պայծառակերպություն եկեղեցում

04.01.2024

Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին Մոսկվայի հայոց Ս․Պայծառակերպություն մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի, Տվերի, Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 14 հայորդի։