Դպրական տվչություն Բրազիլիայի հայոց թեմում

28.11.2023

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն: Վահրամ Գասպարյանը, Ֆելիպե Մավուշյանը և Դրո Գալաճեանը, որոնք տարիներ շարունակ սպասավորում են ծիսական արարողությունների ժամանակ, հոգևոր ծառայության դպրական աստիճան ստացան: