Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու շինարարությանը կարելի է մասնակցել՝ գնելով մեկ քար

10.11.2021

«Իմպուլս» ընկերության, Դիլիջանի քաղաքապետարանի, Տավուշի թեմի և Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ մարդիկ խորհրդանշական գումարով քար են գնում և մասնակցում Դիլիջանի եկեղեցու կառուցմանը: Նվիրատուներին տրվում են անվանական հավաստագրեր: