Դեմքը փայլեց ինչպես արեգակը․ Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

08.08.2022

Հուլիսի 24-ին Հայ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: