Դեկտեմբերի 16-ին եկեղեցիներ կտարվեն Ս․ Հակոբի և Ս․ Ներսես Շնորհալու մասունքները

18.12.2023

Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքները կբերվեն Մասյացոտնի թեմի չորս եկեղեցիներ՝ Ներքին Դվին, Մրգավան, Բուրաստան և Արարատ գյուղերի Սուրբ Հակոբ եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը։