Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ

12.02.2024

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը Դալարիկի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ։ Սա Ավարայրի ճակատամարտում հանուն քրիստոնեական հավատի մարտիրոսված զորավարների և հոգևորականների հիշատակության օրն է: Այս օրը Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության տոնն է, ինչպես նաև նրանց, ովքեր կրում են 1036 վկաների անունները: Պատարագից հետո հայրապետական մաղթանք է կատարվել: