Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան

26.12.2023

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո Մայր Աթոռ է վերադարձել կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Հայր սուրբը, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետում: