Գուգարաց թեմում նշել են առաջնորդի ծննդյան տարեդարձը

07.03.2023
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծննդյան 45-ամյակի առթիվ հավաքվել էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի պաշտոնեությունը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ: