Գիտաժողով Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով

24.10.2022

Հոկտեմբերի 8-11-ը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Մեկնարկը տրվեց Գանձասարում: