Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

23.05.2022

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ։