Օգոստոսի 21-ին լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 70-ամյակը

25.08.2021
«Հույսը երբեք չի ամաչեցնում։ Ավետարանական այս ճշմարտության հաստատուն համոզումով աղոթում ենք, որպեսզի հանդիման մեր հայրենիքին պատուհասած փորձությունների և ստեղծված ծանր իրավիճակի՝ երբեք չտկարանանք և չընկրկենք, այլ առատացնենք մեզանում սերը, զորացնենք մեր սրտերում հույսը և հավատը»,-ասվում է տարեդարձի շնորհավարանքների ու մաղթանքների՝ Նորին Սուրբ Օծության պատասխան խոսքում։ Տարեդարձին նախորդող ու հաջորդող օրերին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահամա Մելիքյանը հայտնել էր, որ «...ելնելով բոլորին հայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնավոր ցանկությամբ հոբելյանը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու»: