Բրիտանական «Բարնաբաս» հիմնադրամի տնօրենի այցը «Իզմիրլյան» հիվանդանոցի նոր վերականգնողական կենտրոն

12.09.2021

«Բարնաբաս» հիմնադրամի տնօրենն ու աշխատակիցները, որոնք Մայր Աթոռում կազմակերպված միջազգային համաժողովի առիթով գտնվում են Հայաստանում, այցելեցին «Իզմիրլյան» հիվանդանոց՝ ծանոթանալու հիմնադրամի օգնությամբ ստեղծված վերականգնողական կենտրոնին: Կենտրոնը մի քանի ամիս է՝ աջակցություն է ցուցաբերում վիրավոր զինվորներին: