Բուն Բարեկենդանի տոնը Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի մայր եկեղեցում

28.02.2022

Վանաձորի Սուրբ Գր․ Նարեկացի մայր եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնին նվիրված պատարագը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ազգային, ժողովրդական այս տոնը բարեկեցության հիշատակն է, որ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: