Բուժման նպատակով Ավստրիա ուղևորվող զինվորականները հյուրընկալվեցին Հայոց Հայրապետին

19.04.2021

Արցախյան պատերազմում վիրավորված վեց զինվորականներ կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ բժշկական օգնություն ստանալու և պրոթեզավորվելու համար: Մեկնումից առաջ զինվորականները Մայր Աթոռում հյուրընկալվեցին Ամենայն Հայոց Հայրապետին: