Արցախում վտանգված մշակութային ժառանգության հարցը՝ գիտնականների ու Հայ եկեղեցու օրակարգում

22.08.2022

Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Հաղպատի վանքում կազմակերպվել է «Վերածնունդ. Արևմտյան Հայաստանում եւ Արցախում վտանգված խաչքարերը» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում տեղադրվել են Արցախի և Արևմտյան Հայաստանի վեց խաչքարերի կրկնօրինակներ։