Արցախի վերաբերյալ վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես Ս. Էջմիածնում

11.09.2021

 «Կրոնական ազատություն և խաղաղություն» միջազգային համաժողովի երկրորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես բացվեց: Ցուցահանդեսը ներկայացնում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայոց սրբավայրերի վիճակը խորհրդային տարիներին, 1988թ-ի Արցախյան շարժումը և Արցախի թեմի վերաբացումը: Առանձին ցուցավահանակներով ներկայացված են Դադիվանքը և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը:

Կից տեսանյութեր