Արցախի թեմի առաջնորդը Աստվածամոր վերափոխման տոնական պատարագը մատուցել է Ամարասի վանքում

16.08.2022

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին Արցախի տարբեր բնակավայրերից Ամարասի վանք էին եկել հավատացյալներ, ուխտավորներ: Տոնական պատարագը թեմակալ առաջնորդը՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց, արարողությանը ներկա էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: