Արցախը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը

02.05.2022

Ապրիլի 24-ին Ստեփանակերտի Ս. Նահատակների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Արցախի հանրապետության պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչները: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագ մատուցվեց: Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարեց: