Արտաշատի Ս․ Հովհաննես եկեղեցու ուխտի օրը պատարագիչ էր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը

24.10.2022

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակի օրը տոնախմբեց հոկտեմբերի 15-ին: Այդ օրը նաև Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրն է: Պատարագիչ քահանան Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եկեղեցու հովիվ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանն էր: Հայր սուրբն այս օրերին հատուկ առաքելությամբ է Հայաստանում։