Արմավիր քրեակատարողական հիմնարկում մատուռ է օծվել

04.05.2022

Արմավիր քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքը ևս մատուռ ունեցավ, օծման արարողությունը կատարվեց ապրիլի 27-ին, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի մասնակցությամբ: