Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու բակում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների

19.04.2021

Ապրիլի 13-ին Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրված խաչքարն օծվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ: Հուշարձանը ոգեկոչում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: