Արարատի մարզի Ջրաշեն գյուղում եկեղեցի է կառուցվում

27.07.2021

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կառուցվող եկեղեցու Հիմնարկեքը կատարվել է դեռևս 2013թ.-ին, բայց ֆինանսական միջոցների սղության պատճառով մինչ օրս կառույցն անավարտ է: Գյուղացիների հանգանակությամբ և գյուղապետարանի ամենամյա ֆինանսական աջակցությամբ է քարը քարի վրա դրվում: