Արարատ քահանա Պողոսյանը ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան

04.12.2023

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին Սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարին և դրանում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը: