Արագածոտնի թեմի երիտասարդների հավաքը Սաղմոսավանքում

26.12.2023

Արագածոտնի թեմի տարբեր բնակավայրերի շուրջ 200 երիտասարդներ, քահանա հայրերի ու թեմակալ առաջնորդի հետ միասին աղոթում են հայրենիքի խաղաղության, բարօրության համար: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տեղի է ունենում թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը: