Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը

11.09.2021

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցները։