Աստվածածնի ծննդյան տոնը Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում

08.09.2021

Սեպտեմբերի 8-ին Հայ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցված պատարագներն ուղեկցվեցին Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքներով: Տոնական պատարագին մեծ թվով հավատացյալներ էին այցելել Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցի: