Առջևում ձմեռ է, քնապարկերի կարիքը բանակում մշտապես առկա է

31.10.2022

Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում անջրաթափանց, հարմարավետ և տաք քնապարկեր են արտադրվում։ Դերձակները Գուգարաց թեմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ կարուձևի և մոդելավորման դասընթացների են մասնակցել: