Ապարանի Ս. Խաչ եկեղեցում նշվեց Ս. Խաչի երևման տոնը

04.05.2021

Ամեն տարի, Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից ավանդաբար Ապարան է բերվում խաչափայտի մասունքը: Սուրբ Խաչ եկեղեցին միշտ էլ մարդաշատ է, իսկ Ս. Խաչի երևման տոնին ուխտավորների հոսքը չի դադարում: