Աշխարհամատրան կամ կանաչ կիրակին Արուճի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

06.05.2022

Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին մեր եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը: Այս օրը պատարագի ընթացքում երգվող շարականները եկեղեցուն նվիրված գովերգություններ են: Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում, թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ, ուխտի պատարագ մատուցեց Աշտարակի սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մանուկը: