Այս տարի Հարության տոնին հայոց եկեղեցիները հատկապես լեցուն են եղել

02.04.2024

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նկատել է, որ հատկապես բարդ ու դժվար իրավիճակներում Հարության շնորհներով հավատացյալները զորանում են։ Հայրապետը հորդորել է չընկրկել պատուհասած փորձությունների դիմաց, չգործել պարտվողական հոգեբանությամբ և չվերածվել վհատված ու տկար ազգի՝ վտագելով հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը: Ամենայն Հայոց Հայրապետի զատկական ուղերձը ընթերցել են հայկական բոլոր եկեղեցիներում։