ԱՄՆ հայոց Արևմտյան թեմը աջակցության ծրագիր է սկսել՝ ուղղված զոհված զինվորների ընտանիքներին

24.10.2022

Սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով բանակը մի քանի հարյուր զոհ ունեցավ: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմը աջակցության ծրագիր է սկսել՝ ուղղված զոհված զինվորների ընտանիքներին։ Այցելությունից առաջ «Եռաբլուրի» պանթեոնում հոգևոր սպասավորները հոգեհանգստյան կարգ կատարեցին նահատակների շիրիմների մոտ։