ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներին

05.12.2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի ուղեկցությամբ: Տեր հայրերը Հայրապետին ներկայացրին իրականացրած ձեռնարկները, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել տեղահանված արցախցիներին աջակցելու Մայր Աթոռի ծրագրերը: