ԱՄՆ արևմտյան և Ֆրանսիայի հայոց թեմերի ուխտավորները հանդիպել են Ամենայն Հայոց Հայրապետի հետ

10.10.2023

Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների` ուխտավորաբար Ս. Էջմիածին այցելությունները, հատկապես, Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում: Այդպես նրանք առավել հաղորդ են դառնում հայրենիքում առկա հիմնահարցերին և բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։